Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Մրցավարներին իրավունք է տրվել

Մրցավարներին իրավունք է տրվել
08.06.2012 | 00:10

ՈՒԵՖԱ-ն գնացել է աննախադեպ որոշման. Եվրոպայի առաջնության խաղերի ժամանակ ռասիզմի դրսևորման դեպքում մրցավարներն ունեն խաղը հետաձգելու իրավունք: Որոշումն ավելի քան արդիական է գնալով ավելի ու ավելի անհանգիստ դարձող աշխարհում, որտեղ նացիոնալիզմը ստանում է դրսևորման նորանոր եղանակներ: Սակայն որոշման մեջ հստակ չի երևում, թե հետաձգվող խաղի դեպքում ժամկետային ի՞նչ սխեմաներ, ի՞նչ սկզբունքներ են գործելու: Մի խոսքով` ահագին բան «հում» է:
Ինչպես հայտնի է, ՈՒԵՖԱ-ն վեր է քաղաքականությունից: Հասկանալի է, որ սա միամիտների ականջների համար հաշվարկված բանաձևում է: ՈՒստի հարցին` քաղաքականացվո՞ւմ է ՈԻԵՖԱ-ն, պատասխանենք այսպես` և՛ այո, և՛ ոչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ